Իշխանությունները կրկին «կենդանացրել» են հին տեղեկատվական «ծամոնը» և հիմա ամբողջ ուժով, ճպճպացնելով , փորձում են այն շարունակաբար «ծամել»։

Այո՛, ճիշտ եք հասկացել․ խոսքը դարձյալ այն մաշված, ապուշ ու բացարձակ սուտ թեմայի մասին է՝ Հայաստանի "գուբեռնիզացիայի" մասին, որը դարձել է տարբեր տեսակի քարոզիչների և «թավշյա» խոսող գլուխների համար ուղարկվող սմս-ների հիմնական թեման։

Անշուշտ, կարելի էր պարզապես շրջանցել այս թեման, որովհետև անգամ քաղաքական խոսեւյթի աստիճանի հասցված ապուշությանը արձագանքելը նշանակում է մասամբ դառնալ այդ նույն ապուշության մասը։

Սակայն ամենից շատ զարմացնում է այն մարդկանց գրեթե անհավանական լկտիությունն ու հարձակողական պահվածքը, որոնք, փաստացի հանձնելով պետության առանցքային շահերը թուրք-ադրբեջանական տանդեմին, բոցավառ աչքերով ինչ-որ բան են մրմնջում երկրի անկախության և ինքնիշխանության մասին։

Ընդ որում, այդ մասին խոսում են մարդիկ, որոնց իշխանության տարիներին Հայաստանը կորցրել է ոչ միայն ինքնիշխանության զգալի մասը, այլև նրանց «թեթև ձեռքով» հայտնվել է անվտանգության առումով ծայրահեղ խոցելի վիճակում։

Իսկ անկախության հարցում իշխանությունները այնպես են «կազմակերպել», որ այժմ Հայաստանն ունի «անկախության բարձրագույն աստիճանը»․ այսինքն՝ այն վիճակը, երբ Հայաստանից արտաքին ճակատում արդեն ոչինչ չի կախված…


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ