ԱՄՆ-ն ընթանում է դեպի Իրանում ցամաքային ռազմական գործողության իրականացում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենթալը՝ Սենատում «Էպիկական ցասում» գործողության վերաբերյալ փակ ճեպազրույցից հետո։ Ելույթի հեռարձակումը հասանելի է Forbes Breaking News յութուբյան ալիքում։

«Սենատում իմ 15-ամյա գործունեության ընթացքում դեռ երբեք որևէ քննարկումից այսքան դժգոհ ու վրդովված դուրս չէի եկել։ Ամենից շատ ինձ անհանգստացնում է ամերիկացիների կյանքին սպառնացող վտանգը։ Տպավորություն է, թե մենք գնում ենք մի ճանապարհով, որը կհանգեցնի Իրանի տարածքում ամերիկյան զորքերի տեղակայմանը», — նշել է սենատորը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ