Իրանը իր հարստացված ուրանի պաշարները տեղափոխել է Մաունթ Քըրքում գտնվող համալիր, որը Նաթանզից հարավ գտնվող գրանիտե ժայռի մեջ 80-100 մետր խորությամբ թաղված բունկեր է:

Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզությանը։

Փետրվարին արբանյակային պատկերները հաստատում են տարածքում արագացված շինարարությունը. բազմաթիվ թունելային մուտքեր, դարպասների վրայի բետոնե շերտեր, պաշտպանիչ պատեր, ծանր տեխնիկա և հեռացված հողի մեծ ծավալները վկայում են ներքին տարածքի արագ ընդլայնման մասին 2025 թվականի հարվածներից հետո, որոնք ոչնչացրին ուրանի հարստացման վերգետնյա ենթակառուցվածքը։

Հրապարակումը նշում է, որ ԱՄՆ GBU-57 ճշգրիտ ուղղորդվող բունկերային պայթուցիչ ռումբը կարող է թափանցել մինչև 60 մետր գետնի մեջ կամ մինչև 20 մետր՝ երկաթբետոնի մեջ։ GBU-57-ի առավելագույն թափանցման խորությունը 60 մետր է։ Ուրանը գտնվում է 40 մետր խորության վրա՝ ԱՄՆ ամենահզոր սովորական զենքերի հասանելիությունից դուրս։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ