Ալիևը որոշում է, որ ՀՀ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագիրը չպետք է լինի, ՀՀ վարչապետը լրագրողների հետ զրույցում հայտարարում է, որ ՀՀ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։

Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ունենում ՀՀ Գեղարքունիքի մարզում, փաստացի Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին, ՀՀ ՊՆ-ն, հետո էլ ՀՀ վարչապետը հայտարարում , որ դրանք երբեք էլ Հայաստանի տարածքները չեն եղել։

Ալիևը որոշում է, որ Հայաստանը չի կարող իր ինքնիշխան տարածքում գործարան կառուցել այնտեղ, որտեղ ուզում էր, և Հայաստանը չի կարողանում Երասխում գործարան կառուցել։

Ալիևին հանկարծ չբարկացնելու համար Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից անմիջապես հեռացվում է նա, ով համարձակվել էր ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրել։

Հիմա ինձ ասեք. Միութենական պետություն կոչվածը էլ ո՞նց է լինում, երբ հարևան երկրի ղեկավարը որոշում է, թե ինչպիսին պետք է լինի քո հիմնարար իրավական փաստաթուղթը, որտեղ պետք է կառուցվի քո գործարանը, ինչ դու կարող ես խոսել, իսկ ինչ չես կարող, երբ պետք է ընդունես նոր սահմանադրություն, ով պետք է լինի քո պետության' իրեն ձեռնտու վասալ-ղեկավարը և այլն։

Միութենական պետությունը վաղուց դե ֆակտո կա, և այն ստեղծել է հենց ՔՊ-ականների կառավարությունը, պարզապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Բայց այդ փաստը քողարկելու համար ամենօրյա ռեժիմով տարածվում է նարատիվ, որ Միութենական պետություն կոչվածը միայն ռուսների հետ միությունն է, իսկ Ադրբեջանի հետ վասալային միությունը' անկախություն և ինքնիշխանություն է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ