Հյուսիսային Կորեան մոտ 10 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան մոտ 10 անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան զգուշացրել էր հարավկորեա-ամերիկյան շարունակվող ամենամյա զինավարժությունների «սարսափելի հետևանքների» մասին։
Հարավային Կորեայի բանակը հայտնել է, որ ժամը 13:20-ի սահմաններում «մոտ տասը անհայտ բալիստիկ հրթիռ է հայտնաբերվել, որոնք արձակվել են Հյուսիսային Կորեայի Սունան շրջանից՝ Արևելյան ծովի ուղղությամբ»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































