Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավթարդյունաբերական գոտու վրա
Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են էմիրության նավթարդյունաբերական Ֆուջեյրա գոտուն, որը Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) մաս է կազմում։
Այս մասին հայտարարել է էմիրության մամուլի ծառայությունը։
Նրանց խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել արդյունաբերական գոտում։
«Ֆուջեյրա նավթարդյունաբերական գոտում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել։ Զոհեր չկան, և արտակարգ ծառայությունները արագորեն ժամանել են դեպքի վայր և աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ


































