Շնորհակալ եմ թե՛ Վեհափառին, թե՛ բազմաթիվ հոգևորականներին՝ իրենց համառության համար. Տաթևիկ Հայրապետյան
Այս բարդ, բարոյազուրկ ու հակատրամաբանական փուլում միակ կառույցը, որը պատվով պահեց իր հասանելիք ճակատը, դա Հայ առաքելական եկեղեցին է։ Վեհափառի և եկեղեցու դեմ ամիսներ շարունակ իրականացվեց ամենազազրելի, ստոր արշավը, որը ուղիղ հրահանգավորվում էր Բաքվից, ինչը ես ի սկզբանե փաստերով ցույց էի տվել։
Ի պատիվ Վեհափառի և եկեղեցու բազմաթիվ սպասավորների՝ իրենք կարողացան թացը չորից զատել, մի կողմ դնել անձնական հարցերը, դիմակայել փորձությունների և ճնշումների, կարողացան ևս մեկ անգամ ապացուցել, որ հավատարիմ են իրենց ուխտին և ծառայությանը։
Հակաեկեղեցական արշավն, իհարկե, չի ավարտվել։ Աստված մի արասցե՝ գերագույն գլխավոր ստախոսի մնալու դեպքում, այն անպատկերացնելի ու շատ ավելի վտանգավոր զարգացումներ է ստանալու։ Բայց հույս ունեմ՝ Աստված մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, կտա բավարար խոհեմություն՝ նման բան թույլ չտալու համար։
Ինչևէ, ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ թե՛ Վեհափառին, թե՛ բազմաթիվ հոգևորականներին՝ իրենց համառության համար։ Վեհափառը հաղթեց տեղեկատվական մանյակին՝ առանց երբևէ իրեն ուղիղ պատասխանելու, առանց իր թելադրած օրակարգի մեջ մտնելու, հաղթեց համբերությամբ, խոհեմությամբ, կամքով։ Հաղթեց, քանի որ չպոռթկաց, չարեց էմոցիոնալ քայլեր։ Իսկ դե ուրացողները իրենց արժանի տեղը գտան պատմության մեջ․․․
Ասածս այն է, որ երբ սովորում ես չմտնել հակառակ կողմի թելադրած կեղծ ու տխմար օրակարգերի մեջ, դրանով իսկ մեծացնում ես հաջողելու հնարավորությունդ։ Վեհափառից շատերը սովորելու բան ունեն՝ կամային ու ամուր լինելու հարցում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ


































