ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Մերձավոր Արևելք հազարավոր լրացուցիչ ամերիկյան զորքերի տեղակայման հնարավորությունը, այդ թվում՝ Իրանի դեմ ռազմական գործողությանը հնարավոր մասնակցությունը։

Այս մասին հաղորդում է Reuters-ը հղում անելով իր աղբյուրներին:

Այս աղբյուրների համաձայն՝ ամերիկյան կողմը վերլուծում է հազարավոր ամերիկյան զորքերի տեղակայման տարբերակները՝ Մերձավոր Արևելքում գործողություններին աջակցելու համար:

Նշվում է, որ այս քայլը, մասնավորապես, կարող է օգնել Միացյալ Նահանգներին ապահովել նավթատարների անարգել անցումը Հորմուզի նեղուցով:

Հրատարակությունը նշում է, որ այդ ծրագրերն իրականացնելու համար ԱՄՆ-ն կարող է փորձել իր զորքերը տեղակայել Իրանի ափին:

Ավելին, ըստ հաղորդագրության, Վաշինգտոնի վարչակազմը քննարկում է Իրանի Խարգ կղզում ռազմական ուժերի հնարավոր տեղակայման հարցը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ