Կալլասը և Արաղչին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Այս մասին Reuters-ին հայտնել է ԵՄ խոսնակը։
Նրա խոսքով՝ Կալասը նաև առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Կատարի և Հարավային Կորեայի իր գործընկերների հետ՝ Մերձավոր Արևելքում պատերազմի, էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման հրատապ անհրաժեշտության վերաբերյալ:
«Այս շփումները ԵՄ-ի կողմից դիվանագիտական լուծում գտնելու շարունակական ջանքերի մի մասն են», - նշել է խոսնակը՝ հավելելով, որ քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների նոր սպառնալիքները կարող են ազդել Մերձավոր Արևելքի և դրա սահմաններից դուրս միլիոնավոր մարդկանց վրա:
ԵՄ խոսնակը նշել է՝ Կալասը վերջին անգամ Արաղչիի հետ խոսել է չորեքշաբթի օրը։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովումը Եվրոպայի համար առաջնահերթություն է։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































