Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին նշել է երկրում պատերազմը դադարեցնելու երեք պայման։

Նա ընդարձակ հարցազրույց է տվել IRINN-ին (Իրանի ազգային ռադիոհեռուստատեսային ցանց)։

Ռեզաին հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի մինչև բոլոր վնասների փոխհատուցումը, բոլոր տնտեսական պատժամիջոցների վերացումը և երաշխիքի ստացումը, որ ԱՄՆ-ն չի միջամտի Իրանի ներքին գործերին։

«Սա մեր ժողովրդի, մեր առաջնորդի և մեր զինված ուժերի որոշումն է», - ասել է ռազմական խորհրդականը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն 47 տարի շարունակ խաթարել է Իրանի տնտեսությունը և խոչընդոտել դրա զարգացմանը:

Նրա խոսքով՝ Իրանի հակառակորդները ցանկանում են երկիրը բաժանել հինգ մասի։

«ԱՄՆ-ն ցանկանում է յուրացնել Բուշեհրը, Խուզեստանը և Իլամը (Իրանական նահանգներ)՝ իրենց նավթային պաշարներով, ինչպես Վենեսուելան», - իր կարծիքն է հայտնել Ռեզաին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ