Խաղաղության ամենամեծ թշնամին Նիկոլ Փաշինյանն է. Ռոբերտ Քոչարյան
«Ձախողված Նիկոլ Փաշինյանը ժողովրդին պետք է շանտաժ անի, պիտի վախեցնի պատերազմով։ Ո՞ր թեմայի շուրջ ինքը կարող է նստել ու խոսել։ Մեծ վտանգը ինքն է․ ինքը որ մնա, հաստատ պատերազմ ենք ունենալու»։ Այս մասին այսօր ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին, թե ՔՊ-ի ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չունենալու դեպքում սեպտեմբերին աղետալի պատերազմ է սկսվելու։
«Պարադոքսալն այնտեղ այն է, որ իմ նախագահության ժամանակ ամենից խաղաղ տարիներն էին։ Ես այդ միտքը կրկնեմ՝ մեկ միջին ծավալի միջադեպ չենք ունեցել սահմանների վրա։ Միջադեպ չի եղել, փորձ անգամ չի եղել որևէ բան անել։ Տղա է բերում մեր ժողովրդի գլխին։ Առաջ գոնե սպառնալիքներն Ալիևն էր հնչեցնում, հիմա ինքն է հնչեցնում։ Ես չեմ բացառում, որ վաղը դուետով հնչեցնեն՝ երկուսով իրար մոտ կանգնեն ու տարբեր տոնայնությամբ սկսեն խոսել», – ասել է Քոչարյանը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































