ԱՄՆ-ն աշխատում է մեխանիզմի վրա, որի համաձայն կարող է հայտարարվել մեկամսյա հրադադար Իրանի դեմ պատերազմում։ Այս մասին հայտնում է իսրայելական 12-րդ ալիքը։

Հաղորդվում է, որ այդ ընթացքում կողմերը կքննարկեն համաձայնագիր՝ նման այն պայմանավորվածություններին, որոնք նախկինում ձեռք են բերվել Գազայում և Լիբանանում։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում են խիստ սահմանափակումներ Իրանի միջուկային ծրագրի վրա, ինչպես նաև այլ կոշտ պայմաններ։ Միաժամանակ նշվում է, որ կասկածներ կան, թե Իրանը կհամաձայնի, իսկ Իսրայելում մտահոգված են, որ ԱՄՆ-ն կարող է առաջ տանել միայն շրջանակային համաձայնագիր՝ մանրամասները թողնելով ավելի ուշ փուլին։

Ի՞նչ է պահանջում ԱՄՆ-ն Իրանից․

▪️ արդեն կուտակված միջուկային ներուժի ապամոնտաժում

▪️ պարտավորություն՝ երբեք չմշակել միջուկային զենք

▪️ Իրանի տարածքում ուրանի հարստացման լիակատար արգելք

▪️ Նաթանզ, Իսֆահան և Ֆորդո օբյեկտների դադարեցում և ոչնչացում

▪️ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) լիարժեք հասանելիություն Իրանի տարածքում առկա բոլոր տվյալներին

▪️ տարածաշրջանային խմբավորումների ֆինանսավորման և զինման դադարեցում

▪️ Հորմուզի նեղուցի բաց և ազատ նավարկության ապահովում

▪️ հրթիռային ծրագրի սահմանափակում՝ կիրառումը միայն ինքնապաշտպանական նպատակներով

Ի՞նչ կարող է ստանալ Իրանը փոխարենը․

▪️ բոլոր պատժամիջոցների վերացում

▪️ ԱՄՆ-ի աջակցություն Բուշեհրում քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացմանը (էլեկտրաէներգիայի արտադրություն)


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ