Թրամփի ինքնաթիռը հետաձգել է թռիչքը օդանավակայանում նկատված անհայտ ԱԹՍ-ի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռի մոտ թռչող անօդաչու թռչող սարք է անցել, ինչի պատճառով Ֆլորիդայի Պալմ Բիչ օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել է թռիչքները։
CBS 12-ն հաղորդում է, որ միջադեպի պատճառով զինվորական ուղղաթիռներ են օդ բարձրացել։
Օդանավակայանի օդաչուներից մեկի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը, ըստ երևույթին, չափազանց մոտ է թռչել օդանավակայանին։ Դրա հայտնվելը հանգեցրել է բոլոր թռիչքների և չվերթների անհապաղ դադարեցմանը, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան ապահովել օդանավակայանի անվտանգությունը։
Նախագահի հրապարակային ժամանակացույցը ցույց է տալիս, որ նա պետք է Պալմ Բիչից մեկներ Վաշինգտոն։ Սակայն Սպիտակ տան մոտ կանգնած լրագրող Էնդրյու Ֆեյնբերգը հայտնել է, որ նախագահական ինքնաթիռը դեռ չի թռել։ Միջադեպի պահին ամերիկացի քաղաքական գործիչը գոլֆ էր խաղում իր ակումբում՝ Արևմտյան Պալմ Բիչում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































