Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը կարող է վերաճել երրորդ համաշխարհայինի․ Ջեֆրի Սաքս
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մարտական գործողությունները կարող են վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի, եթե էսկալացիան շարունակվի։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։
«Պատերազմը կդադարի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դեմ համաշխարհային զայրույթն ու հակակրանքը ստիպեն այդ երկրներին կանգ առնել։ Հակառակ դեպքում մենք, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք կրակների մեջ հայտնված Մերձավոր Արևելքի։ Այս հակամարտությունը հեշտությամբ կարող է վերածվել համաշխարհային հրդեհի՝ փաստացի Երրորդ համաշխարհային պատերազմի»,- նշել է նա ճապոնական Nikkei Asia պորտալին տված հարցազրույցում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































