«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հերթական համագումարի շրջանակում հայտարարում է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության մասին։

Կուսակցությունը իր գործունեության հինգ տարիների ընթացքում ինստիտուցիոնալ առումով կայացրել է իր կառույցները, գեներացրել քաղաքական գործընթացներ և ձևավորել նոր օրակարգեր։ 

Մենք մարտահրավեր ենք նետել գործող քաղաքական համակարգին։

Խորհրդարանում մանդատներ ունենալը մեզ համար երբեք գերնպատակ չի եղել, այլ միջոց է՝ դառնալու այն ինստիտուցիոնալ առողջ ծիլը, որը կկարողանա ճեղքել ավելի քան 30 տարի կարծրացած քաղաքական համակարգը, որի միակ նպատակը սեփական վերարտադրության ապահովումն է։

Մենք ընտրություններին մասնակցելու ենք առանձին՝ առանց որևէ քաղաքական ուժի հետ միավորման։

Մեր գերխնդիրը սեփական ինքնության առանցքին վերադառնալն է և Հայկական պետություն ձևավորելը։ Այս ճանապարհը թեև բարդ է, բայց իրագործելի և պատվաբեր.

Ասված է կուսակցության հայտարարության մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ