Թուրքիայում «Asal Araştırma» ընկերության կողմից անցկացված վերջին հասարակական կարծիքի հարցման արդյունքները
Թուրքիայում «Asal Araştırma» ընկերության կողմից անցկացված վերջին հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Թուրքիայի համար թշնամի համարվող երկրների ԹՈՓ-5 ցուցակն այսպիսին է՝
Իսրայել — 83%
ԱՄՆ — 75%
Հունաստան — 62%
Իրան — 52%
Ռուսաստան — 46%:
Էրդողանը քրդական խնդիրը մեղմելու համար իսլամիստական գաղափարախոսությունն է օգտագործում, որի արդյունքում շատ քրդեր այս տարիների ընթացքում իրենց ձայները տվել են իրեն, ի հակակշիռ Աթաթուրքի գաղափարախոսության հետևորդ ազգայնական Հանրապետական-ժողովրդավարական կուսակցույան:
Էրդողանը ստիպված էր արտաքուստ կոշտ դիրքորոշում հայտնել Իսրայելի նկատմամբ և պաշտպանել ՀԱՄԱՍԻՆ, որը Մուսուլյան Եղբայրների ճյուղն է, ինչպես Էրդողանի կուսակցությունը: Պրոպագանդան հանգեցրել է նրան, որ Թուրքիայի բնակչության 83% Իսրայելը համարում է Թուրքիայի համար մեկ թշնամին: Դա Էրդողանի համար խնդիրներ է ստեղծել Իսրայելի ու ԱՄՆ-ի հարաբերություններ կառուցելու համար՝ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ երկակի ստանդարտներն արդեն խնդրահարույց են դառնում, նաև՝ պրոիսրայելական Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































