Իրանը հաղթում է պատերազմում. Թրամփը նահանջում է. Արթուր Խաչիկյան
«Մեծ Բրիտանիայում հայտարարեցին, որ մնացել է ընդամենը մեկ շաբաթվա ավիացիոն վառելիք։ Այնտեղ է ժամանում Պարսից ծոցից եկող վերջին լցանավը։
ԱՄՆ-ում գործազրկությունն աճել է մինչև 4%՝ հասնելով 2020 թվականի՝ Քովիդի համաճարակի ժամանակաշրջանի մակարդակին։ Տնտեսագետներն ԱՄՆ-ի համար կանխատեսում են ռեցեսիա և «ստագֆլյացիա»՝ 1970 թվականի օրինակով։ Ստագֆլյացիան միաժամանակ տեղի ունեցող գնաճն ու գործազրկության աճն է։
Թրամփին հաջողվեց ռմբակոծել Իրանը, սպանել նրա առաջնորդներին, սպանել կանանց ու երեխաների, ռմբակոծել հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ։ Նրան հաջողվեց ոչնչացնել Իրանի նավատորմն ու ՀՕՊ համակարգերը։
Բայց համաշխարհային տնտեսությանը հասցված Իրանի պատասխան հարվածն ավելի արդյունավետ դուրս եկավ։ Ամբողջ Ամերիկայում դժգոհության ալիքն աճում է և միայն կմեծանա, եթե տնտեսական ճգնաժամը խորանա։
Հասկանալով, որ ռազմական հանցագործ Նեթանյահուի հրամանը կատարելով՝ ինքը ճահիճն է խրվել , Թրամփը միաժամանակ հաղթանակ է հռչակում, հայտարարում, թե Իրանն իրենից զինադադար է խնդրում, և որ շուտով պատերազմը կավարտվի, ու ամերիկացիները տուն կվերադառնան, նույնիսկ եթե չհասնեն իրենց նպատակներին։
Այլ կերպ ասած՝ Թրամփն ահռելի պարտություն կրեց, որը տարիներ ու տասնամյակներ շարունակ կհետապնդի նրան և ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։ Սա արմատապես կփոխի Մերձավոր Արևելքի և ողջ աշխարհի քաղաքական քարտեզը։ Բայց չէ՞ որ այս բոլոր հետևանքները հեշտությամբ կանխատեսելի էին...»:








































