ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջը պաշտոնանկ է արվել
Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջի պաշտոնանկության մասին։
Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Պարնելը X սոցիալական հարթակում հաստատել է, որ Ռենդի Ջորջը պաշտոնը թողնում է անմիջապես ուժի մեջ մտնող կարգով։ CBS-ի տվյալներով՝ ավելի վաղ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նրան խնդրել էր «անհապաղ» հրաժարական ներկայացնել։ Ըստ նույն աղբյուրի՝ Հեգսեթը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել մի ղեկավարի, որը կկարողանա իրականացնել Դոնալդ Թրամփի և Պենտագոնի ղեկավարության առաջարկած ցամաքային զորքերի զարգացման հայեցակարգը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































