Իրանը մերժել է 48-ժամյա հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը. Fars
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը կարճաժամկետ հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 2-ին ԱՄՆ-ն բարեկամ երկրի միջոցով առաջարկել է 48-ժամյա հրադադար։
«Իրանի պատասխանը այս առաջարկին չի արվել գրավոր, այլ մարտադաշտում՝ շարունակելով ծանր հարձակումները», – նշել է աղբյուրը։
Fars-ը նաև նշում է, որ հրադադարի հասնելու ԱՄՆ դիվանագիտական ջանքերը ակտիվացել են այն բանից հետո, երբ Իրանը հարվածել է Քուվեյթի Բուբիյան կղզում գտնվող ամերիկյան ռազմական պահեստին։
Նախկինում The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Պակիստանի գլխավորությամբ միջնորդների կողմից հրադադարի հասնելու ջանքերը փակուղի են մտել։
Հրատարակության տվյալներով՝ Թեհրանը հրաժարվում է առաջիկա օրերին Իսլամաբադում հանդիպել ամերիկացի ներկայացուցիչների հետ և Վաշինգտոնի պահանջները համարում է անընդունելի։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել միջազգային հանրությանը պարզել, թե ով է իրականում կողմնակից երկխոսությանը՝ Իրա՞նը, թե՞ Միացյալ Նահանգները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին վերսկսել է սպառնալիքները՝ «իրանական նոր իշխանություններից» պահանջելով անհապաղ գործողություններ և սպառնալով նոր հարվածներ հասցնել երկրի ենթակառուցվածքներին։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ



































