Հայաստանում բարդ իրավիճակ է, ՀԱՊԿ-ն պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի. Լուկաշենկո
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք պետք է ավելի կոռեկտ և զգույշ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպության մեջ։ Պետք է շատ կոռեկտ լինել։ Հայաստանում այդ առումով բարդ իրավիճակ է, հատկապես ընտրական շրջանում։ Շատ բարդ իրավիճակ է։ Ուստի մենք պետք է շատ զգույշ և զգոն լինենք Հայաստանի հետ հարաբերություններում,- ասել է Ա. Լուկաշենկոն։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ




































