Այսօր հայտնի դարձավ, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության են, ինչի արդյունքում ժամանակավոր հրադադար է։

Հայտնի է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի պայմանների ցանկին, որը ձևակերպվել է որպես քննարկվող հրադադարի 10 կետից բաղկացած ծրագիր։ 

Փաստաթուղթը նախատեսում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ շարունակական վերահսկողություն և Թեհրանի կողմից ուրանը հարստացնելու իրավունքի ճանաչում։

1. Չհարձակվելու պարտավորություն.

2. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ շարունակական վերահսկողություն.

3. ԱՄՆ-ի համաձայնություն Իրանի տարածքում ուրանի հարստացմանը.

4. Առաջնային պատժամիջոցների վերացում.

5. Երկրորդային պատժամիջոցների վերացում.

6. Փոխհատուցման վճարում.

7. «Բոլոր ամերիկյան ուժերի» դուրսբերում Մերձավոր Արևելքից.

8. Ռազմական գործողությունների դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում։

9. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Իրանի դեմ բանաձևերի չեղյալ հայտարարում։

10. Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) Իրանի դեմ որոշումների չեղյալ հայտարարում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ