Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ այլ որոշումներ չեն կայացվել՝ չնայած բազմաթիվ հրապարակային հայտարարություններին և գնահատականներին։
«Գիտեք, այս հարցի շուրջ այնքան շատ ենթադրություններ կան և այնքան շատ տարբեր գնահատականներ կան հենց Հայաստանում՝ կառավարության պաշտոնյաների և քաղաքական ուժերի կողմից, որ, անկեղծ ասած, ինձ թվում է, որ այս ամենն արդեն նման է ինչ-որ անազնվության», - հայտարարել է Զախարովան։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































