Հրադադարից հետո Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների հետևանքով կա 254 զոհ և 1165 վիրավոր
Լիբանանում հրադադարի համաձայնագրից ի վեր Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, ևս 1165-ը վիրավորվել է։
Al Jazeera-ն հայտնում է, որ այս մասին ասվել է Քաղաքացիական պաշտպանության վարչության հայտարարության մեջ։
Նախկինում նշվում էր, որ զոհվել էր 112 մարդ, վիրավորվել՝ 837-ը։
Առողջապահության նախարար Ռական Նասրեդինը հայտարարել էր, որ Լիբանանը բախվում է վտանգավոր սրացման, այն բանից հետո, երբ Իսրայելը երկրի ողջ տարածքում ավելի քան 100 ավիահարված է իրականացրել։
«Շտապօգնության մեքենաները շարունակում են վիրավորներին տեղափոխել հիվանդանոցներ։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին օգնություն ցուցաբերել Լիբանանի առողջապահության ոլորտին», - ասել է Նասրեդինը Al Jazeera-ին տված հարցազրույցում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































