Հանրային դաշտում բոլորն էլ գիտեն, որ «Քանդենք պետության» կողմից անցած տարվա մայիս ամսից մեկնարկած շատ զզվելի հակաեկեղեցական արշավը հստակ հրահանգավորված էր Բաքվից։ Մոտ տաս ամիս ողջ պետական ռեսուրսը, մեդիան, ԱԱԾ-ն, ոստիկանական ուժերը Հայ առաքելական եկեղեցու, Կաթողիկոսի, հոգևորականների դեմ ուղղելուց հետո արդեն անցած տարվա վերջին Փաշինյանն ու նրա քաղաքական ուժը հասկացան, որ եթե նախընտրական ամիսներին շարունակեն ասպատակել Էջմիածինը, դա քաղաքական առումով կդառնա ինքնասպանություն։

Հայ առաքելական եկեղեցին այս վերջին շրջանում ամենից ուժեղ և համառ կառույցը դուրս եկավ։ Բայց դե Բաքուն շարունակում է պահանջել գլխատել Հայ առաքելական եկեղեցին, քանի որ դա հայկական ինքնության և գաղափարախոսության կարևոր ու ամուր հենասյուներից է, ուստի «Քանդենք պետությունը» եկեղեցու դեմ արշավի շարունակության մասին դրույթ է մտցրել իր նախընտրական ծրագրում։ Այսինքն՝ մոտ մեկ տարի պայքարեցին, բան դուրս չեկավ, բայց ուզում են մնալ իշխանության, որ շարունակեն պայքարել եկեղեցու դեմ։ Սա է իրենց գլխավոր «առաքելությունը»։

Սա ևս մեկ ապացույց է, որ ներկայիս իշխանությունն ուղղակի Բաքվի կամակատարն է և հրահանգների կատարողը, նրանց ղեկավարն էլ ոչ այս կողմ, ոչ այն կողմ՝ Ալիևի մարդն է։ Այն ընդդիմությունը, որն ուզում է հեռացնել իշխանությանը, պետք է կարողանա հանրությանը ցույց տալ, որ սա Բաքվից ուղղորդվող ղեկավարություն է՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով։ Իսկ դա ցույց տալը բարդ չէ, ընդամենը պետք է համադրել փաստերը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ