Իսրայելի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Հիտլերի քաղաքականությունից. Էրդողան
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից մահապատիժը բացառապես պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ կիրառելու որոշումը օրենքը վերածում է ռասիստական ֆաշիզմի գործիքի։
«Մի՞թե միայն պաղեստինցի բանտարկյալների վրա մահապատիժ կիրառելը, ըստ էության ֆաշիստական քայլ չէ: Մի՞թե դա օրենքը որպես ռասիստական ավտորիտարիզմի գործիք օգտագործելը չէ։
Կա՞ արդյոք իրական տարբերություն Հիտլերի հրեշավոր քաղաքականության և հրեաների կողմից ընդունված այդպիսի որոշման միջև։
Մի՞թե այս բոլոր գործողությունները պարզապես պաղեստինցի ժողովրդի դեմ ուղղված ժխտման, ոչնչացման, ճնշման և քաղաքական բռնաճնշումների ևս մեկ դրսևորում չեն։
Անկասկած, այս գործողությունները համարժեք են խտրականության և ռասիզմի։ Սա նշանակում է ներդնել ավելի վատ համակարգ, քան 1994 թվականին Հարավային Աֆրիկայում քանդված ռեժիմն էր», - ասել է Էրդողանը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































