Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը

«Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այսօր մեկնարկելու են Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունները։
Դրանց կարևորությունը դժվար է գերագնահատել։
Իմ պատկերացումները հնարավոր ընթացքի մասին դեռ կգրեմ. չեմ կարծում՝ թե ամեն բան արագ է ավարտվելու։

Բայց այս պահին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրանական պատվիրակության կազմին։ Այն շատ պատկառելի է ու հուշում է, որ Իրանը հարցին մոտենում է ամենայն լրջությամբ։ Ըստ ամենայնի՝ Թեհրանը ԱՄՆ հետ բանակցությունները դիտարկում է որպես բացառիկ հնարավորություն ոչ թե ուղղակի ավարտելու զինված բախումը, այլ պաշտոնականացնելու նոր ռազմավարական իրականությունը, որում Իրանը փաստացի դառնում է Մերձավոր Արևելքի նոր գերակա ուժը։ Սա, ըստ իրանական կողմի, պետք է արձանագրվի թղթի վրա։ Ու հենց սա են բանակցելու մեր հարևանները։

Ուստի պատահական չէ, որ իրանական պատվիրակության կազմում է նաև Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը (տե՛ս կից ցանկի 8-րդ համարը). Թեհրանում ակնկալում են, որ վերջին հակամարտության մեջ իրենց ձեռքբերումները թույլ կտան հասնել նաև տնտեսական պատժամիջոցների էական նվազման։

Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ