Հռոմի պապ Լեւոն XIV-ը կոշտ հակապատերազմական քարոզ է կարդացել Սուրբ Պետրոս տաճարում աղոթքի ժամանակ։ Նա խաղաղության աղոթքի մասին հայտարարել էր ապրիլի 5-ին, երբ նշվում էր կաթոլիկական Զատիկը։

«Աստծո արքայությունում սուր չկա, դրոններ չկան, չկա վրեժ, չկա անարդար շահույթ։ Այնտեղ կա պատնեշ ամենազորության այն խելագարության առջեւ, որը մեր շուրջը դառնում է  էլ ավելի ագրեսիվ։ Անգամ Աստծո սրբազան անունն է խառնվում մահվան հետ, բայց նրանք, ովքեր աղոթում են, չեն սպանում եւ չեն սպառնում մահով»,- ասել է հովվապետը։

«Մահվանը ենթարկվում է նա, ով երես է թեքել Աստծուց, որպեսզի իրեն ու իր իշխանությունը դարձնի համր, կույր ու խուլ կուռք։ Բավական է խոնարհվել ինքդ քո եւ փողի առաջ։ Բավական է ուժի ցուցադրումը։ Բավական է պատերազմը»,- շարունակել է հովվապետը։

Նա նշել է, որ պատասխանատվությունն «ընկնում է կառավարողների եւ ամենազորության խելագարության վրա», երբ ժողովուրդները խաղաղության են կոչում։

Դիտորդները նշել են, որ պապի վերջին քարոզներում «ուղիղ նշում» կա Մերձավոր Արեւելքի իրադարձություններին եւ քննադատություն ԱՄՆ վարչակազմի հասցեին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ