Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ. «Ծանո՞թ պատկեր է: Չէ, սա 44-օրյա պատերազմը չէ, Արցախի դեմ ֆոսֆորային ռումբի ադրբեջանական կիրառումը չէ: Սա Լիբանանի հարավի Աթ-Թայրի քաղաքն է, որի մերձակայքում Իսրայելը կիրառել է ֆոսֆորային ռումբ: Իսկ ո՞վ էր Ադրբեջանի ռազմական գլխավոր մատակարարներից մեկը 44-օրյա պատերազմի օրերին: Որտեղի՞ց էին պարբերաբար ժամանում ադրբեջանական ռազմական բեռնափոխադրող օդանավերը այդ օրերին, որոնք իրականացնում էին Թել-Ավիվ-Բաքու չվերթերը: Եվ ովքե՞ր էին Հայաստանում, որ Արցախի դեմ ֆոսֆորային ռումբի կիրառումից անմիջապես հետո ձեռնմուխ էին եղել մասշտաբային քարոզչական հավաստիացումներին, թե այդ ռումբերը Բաքվին է տրամադրել Մոսկվան»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ