Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանից հետո Իսրայելը կսկսի աշխատել Թուրքիայի ուղղությամբ:

Ֆիդանը նշել է, որ Իսրայելը չի կարող գոյություն ունենալ առանց թշնամու և փնտրում է բախման նոր թիրախ։

Նրա խոսքով՝ Իսրայելում զարգանում է հռետորաբանություն, որը փորձում է Թուրքիային ներկայացնել որպես նոր հակառակորդ։

Ֆիդանը նշել է, որ նման հայտարարություններ անում են ոչ միայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այլև իսրայելական ընդդիմության մի քանի անդամներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ