Իրանա-ամերիկյան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 16-ին Պակիստանում։

The Atlantic-ի թղթակից Արաշ Ազիզին այս մասին հայտնել է իր սոցիալական ցանցերում՝ հղում անելով Թեհրանում իր աղբյուրին:

«Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է հինգշաբթի՝ ապրիլի 16-ին, և տեղի կունենա Իսլամաբադում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 11-12-ին Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ժամեր տևած բանակցություններն ավարտվեցին առանց համաձայնության հասնելու։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ