Ո՞նց դիմանա էֆենդի Էրդողանի սիրտը սիոնիզմի դարդին. Արտյոմ Խաչատրյան
Առաջին․ չեն ունեցել հրեաները երբեք իրենց պատմության մեջ ավելի հավատարիմ և բարի հարազատ, քան թուրքերն ու Օսմանյան կայսրությունը։ Երբ էթնիկ հրեա և հավատացյալ հուդայական պրն Կոլոմբոսը 1492-ին գնաց Ամերիկա և հսկայական հարստություններ բերեց իսպանական գահին՝ բացելով նոր դարաշրջան համաշխարհային պատմության մեջ, կաթոլիկ երախտապարտ իսպանացիները պետք է, չէ՞, ինչ-որ մի կերպ շնորհակալություն հայտնեին հրեաներին։ Եվ հայտնեցին․ բոլոր հրեաներին քշեցին երկրից (Պորտուգալիան նույնպես) հենց 1492-ից սկսած։ Նրանց գրկաբաց ընդունեց պրն սուլթանը՝ ասելով․ դուք աշխատասեր արարիչ ժողովուրդ եք, եկեք իմ երկրում ապրեք, ինձ հարստացրեք։
Այդ օրվանից մեկնարկեցին թուրք-հրեական շոկոլադային հարաբերությունները, որոնք շարունակվեցին մինչև Էրդողան էֆենդու երևան գալը։ Բոլոր իսրայելա-արաբական պատերազմներում Թուրքիան չեզոքություն պահպանեց՝ հօգուտ Իսրայելի, մի օր չասաց, թե Պաղեստինի ստեղծմանը մի խոչընդոտեք և այլն, և այլն։ Բայց Էրդողանը փչացրեց դարավոր եղբայրությունը։ Ո՞վ է այդ էֆենդին։ Մուսուլման եղբայրների այսօրվա առաջնորդը։ Իսկ ի՞նչ է ՀԱՄԱՍ-ը։ ՀԱՄԱՍ-ի արաբները նույնպես մուսուլման եղբայրներ են, այսինքն՝ Էրդողան էֆենդու հոգևոր հպատակները։ Հետևաբար, թուրք-հրեական եղբայրությունը չէր կարող ճաքեր չտակ։ Եվ տվեց։
Երկրորդ․ սիոնիզմհը, մեր մեջ ասած, ռասիզմի ամենաայլանդակ տեսակներից է, իսկ պրն Նեթանյահուն չի թաքցնում, որ սիոնիստ է, ավելին՝ ասում է, որ սիոնիստական տերություն է կերտում։ Եվ Իրանի հետ հակամարտության բուն պատճառն այն է, որ սիոնիզմի միակ խոչընդոտը Իրանն է՝ չի կարող տարածաշրջանում գոյություն ունենալ ևս մեկ տերություն, Իսրայելից զատ, հակառակ դեպքում սիոնիզմի պրոյեկտը կգահավիժի, իսկ Իրանն արդեն իսկ տերություն է, թեպետև առանց միջուկային զենքի, որն Իրանի համար ընդամենը ժամանակի հարց է։ Բացի այդ, սիոնիստական Իսրայելն իր մեջ ընդգրկում է նաև թուրքական տարածքներ, բացի Սինայից, Սիրիայից, Իրաքից, Քուվեյթից և այլն։ Դե, հիմա ո՞նց դիմանա էֆենդի Էրդողանի սիրտը սիոնիզմի դարդին, ինչպե՞ս չթշնամանա իր վաղեմի պահած-փայփայած ենթական ազգի հետ։
Եվ թշնամանում է։ Իսկ էֆենդի Ֆիդանի այդն միտքը, որ Իրանից հետո Իսրայելը կընկնի մեր հետևից, բացարձակ ճշմարտություն է։
Ի՞նչ ասեմ։ Եկեք փայլուն հաջողություն ցանկանանք երկու կողմերին էլ, որքան նրանք հաջողակ լինեն գալիք բախումներում, այդքան շատ կկոտորենք միմյանց, այդքան շատ անձամբ ես կուրախանամ և կծիծաղեմ մյուս նորմալ հայերի հետ։ Ամեն․․․







































