«Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփ
Հորմուզի նեղուցի շրջափակման մասին հայտարարելուց ընդամենը երեք օր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց շրջափակման վերացման մասին: Նա ասաց, որ սա արել է «Չինաստանի և աշխարհի համար», և որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նրան «ամուր կգրկի» Պեկինում հանդիպելիս: Թեհրանը, իր հերթին, նշեց, որ եթե ԱՄՆ-ն շարունակի իր «անօրինական ծովային շրջափակումը», ապա կարգելափակի նավագնացությունը ոչ միայն իր ափերի մոտ, այլև Կարմիր ծովում։
Միացյալ Նահանգները մշտապես կապահովի ազատ անցում Հորմուզի նեղուցով, ինչը մեծապես ընդունելի կլինի Չինաստանի և աշխարհի համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։
«Չինաստանը շատ ուրախ է, որ ես մշտապես բացում եմ Հորմուզի նեղուցը: Ես սա անում եմ նաև նրանց համար, և աշխարհի համար: Այս իրավիճակը երբեք չի կրկնվի», – գրել է Թրամփը։
Նույն գրառման մեջ նա նշել է, որ Չինաստանը «համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին»:
«Մի՞թե դա ավելի լավ չէ, քան կռվելը։ Բայց հիշե՛ք, մենք շատ լավ ենք կռվում անհրաժեշտության դեպքում՝ շատ ավելի լավ, քան որևէ մեկը», -գրել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը լավ են համագործակցել. նրանք գործում են իմաստուն և արդյունավետ, և որպես արդյունք, Չինաստանի առաջնորդը «ամուր-ամուր գրկախառնություն» կպարգևի ԱՄՆ նախագահին, երբ նրանք հանդիպեն։ Հայտնում է «Գազետա ռու»-ն։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































