Ռուսական բանակը զանգվածային հրթիռակոծություն է իրականացրել Ուկրաինայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Անցած գիշեր Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել ուկրաինական քաղաքների վրա։
Կիևում զոհվել է չորս մարդ, վիրավորվել 45-ը։
Դնեպրում զոհվել է երկու մարդ, վիրավորվել 27-ը, որոնցից հինգը գտնվում են ծանր վիճակում։ Քաղաքում այրվում են բնակելի շենքեր, ավտոտնակներ և մեքենաներ։ Վնասվել են ուսումնական հաստատությունները:
Օդեսայում զոհվել է վեց մարդ, վիրավորվել 11-ը։ Վնասվել են Խաջիբեյսկի շրջանում ենթակառուցվածքները և բնակելի շենքը, իսկ պայթյունի ալիքը կոտրել է մի քանի շենքերի ավելի քան 300 պատուհան։
Զապորոժիեում զոհվել է մեկ կին, իսկ Ռուսաստանը քաղաքի վրա արձակել է հինգ հրթիռ։
Խարկովում վիրավորվել է երկու մարդ, վնասվել են մասնավոր տներ և գազատար։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































