Հանձնվելու ու ստորանալու հաջողված դեպքեր չգիտեմ։ Եթե գիտեք, խնդրում եմ ասեք...
Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լրիվ անկեղծ ու առանց որևէ հեգնանքի մի հարց ունեմ, քանի որ իմ էջին հետևողները կարդացած, խելացի, գիտակ ու տրամաբանող մարդիկ են։
Գիտե՞ք համաշխարհային պատմության մեջ որևէ նման դեպք, երբ հակառակորդի կամքին ենթարկված կողմը՝ պատերազմի ու ագրեսիայի զոհ, էթնիկ զտման ու բռնի տեղահանման զոհ կողմը, ի հաշիվ մոռացության, հանձնվելու ու իրեն բացառիկ անհասկացողի տեղ դնելու, հաջողել է՝ խաղաղության հասնելով։ Ես, որպես պատմաբան, գիտեմ պայքարի միջոցով հաջողելու դեպքեր՝ ընդ որում՝ պայքար ասելով նկատի ունեմ բազմաշերտություն, բայց հանձնվելու ու ստորանալու հաջողված դեպքեր չգիտեմ։ Եթե գիտեք, խնդրում եմ ասեք...
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































