Գալու է ժամանակը, հատ-հատ նշվելու է՝ ով որ երկրի գործակալն էր ու ինչ խնդիր էր լուծում․ Սաթիկ Սեյրանյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ընտրակաշառքը շատ վատ, դատապարտելի երևույթ է: Ու կապ չունի այդ ընտրակաշառքի ծագման վայրը և տվողի հասցեն` Հայաստանի պետական բյուջե, Թուրքիա, Ադրբեջան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, առհասարակ` Եվրոպա, Ռուսաստան, թե այլ աշխարհագրական կետ:
Հարցս հետևյալն է. ՔՊ խունտան իր ղեկավարով պետական բյուջեն լափում, մսխում, սեփական գրպանի պես օգտագործում է և անձնական նպատակներով, և քարոզարշավի, քաղաքական նպատակներով: Դրանից սնվում են հարյուրավոր իրենց ՀԿ-ներ, եվրոտասովշիկներ, ֆեյքային ՊՈԱԿ-ներ, որոնք գործի են դրվում հայ ժողովրդի, Հայաստանի դեմ: ՔՊ-ականները, որ ծակ գրպաններով ու ծակ գուլպաներով էին մինչև 2018թ. գունավոր հեղափոխությունը, հիմա միլիոններից, միլիարդներից են խոսում, գույք, ունեցվածք են ձեռք բերում՝ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:
Եվրոմիլիոններն ու եվրոմիլիարդները, որ տրվում են գրանտակերներին, նրանց և ՔՊ-ականների հետ փոխկապակցված անձանց, ո՞վ պիտի հաշվի, ո՞վ պիտի վերահսկի` ում գրպաններն են գնում, ինչպես են ծառայում օտարների շահերին` ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի:
Հանկարծ կույս չձևանաք, լայվ մտնող, ինտերվյուներ տվող, դրսի համար տխմար զեկույցներ ու ստատուսներ գրող կանայք և տղամարդիկ, այդ թվում` ունց-ով ավարտվող ազգանուններով… Էդ տենդերները կաշառք չե՞ն: Թե՞ թվարկածներս ընտրակաշառք չեն ու քրեորեն դատապարտելի չեն, երբ աշխատում եք պետության ներսում` պետության ու հայ ժողովրդի դեմ: Թե՞ այն միլիոնավոր եվրո-դոլարները, որ ստանում եք` մաքուր են: Մի հիբրիդային պայքար էլ ձեր դեմ պիտի մղենք:
Հա, մեկ էլ երևի մաքուր փողեր են ձեզ սպասարկող մեդիաներին տրվող արևմտյան միլիոնները…
Գալու է ժամանակը, երբ ոչ միայն անվանական են այս բոլորն ասվելու, այլև հատ-հատ նշվելու է, թե ով որ երկրի առնվազն ազդեցության գործակալն էր ու տարիներ շարունակ ինչ խնդիր էր լուծում, որտեղ` ինչ է ձեռք բերել, ում անունով ու ինչ է գրանցել…
Էդպիսի մի «կույս» էլ դեռ թատրոն է խաղում, թե քըրչուփալասը հետ է վերադարձրել, բաժանվել, տուն է վարձել ու իբր որևէ բանի հետ էլ կապ չունի: Լո՞ւրջ»:








































