ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է հարստացված ուրանը 2025 թվականի հունիսին հարվածված վայրերից տեղափոխել Միացյալ Նահանգներ։

«Նրանք համաձայնել են մեզ միջուկային նյութեր տրամադրել։ Այն թաղված է խորը գետնի տակ՝ B-2 ռմբակոծիչներով մեր կողմից իրականացված հարձակումների պատճառով», - պնդել է Թրամփը:

Ինչպես նշում է The Washington Post-ը, Թրամփը «միջուկային նոյթեր» տերմինն օգտագործում է հարստացված ուրանը նկարագրելու համար, որը, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, թաղված է խորը գետնի տակ՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային կարևոր օբյեկտների վրա ամերիկյան հարվածների պատճառով։

«Մենք շատ բաների շուրջ համաձայնության ենք եկել Իրանի հետ։ Եվ կարծում եմ, որ շատ դրական բան է տեղի ունենալու», - հավելել է ամերիկացի առաջնորդը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ