Իրանը սկսել է աստիճանաբար վերսկսել օդային հաղորդակցությունները որոշակի սահմանափակումներից հետո: Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի արևելյան օդային տարածքի մի մասն այսօր պաշտոնապես վերաբացվել է։

Գործակալության հայտարարության համաձայն՝ Իրանի արևելյան շրջանների օդանավակայանները վերսկսել են բնականոն գործունեությունը, և չվերթները լիովին գործում են։

Վերջին տասը օրերի ընթացքում Իրանի օդային տարածքը գործնականում բաժանված է թռիչքներից զերծ գոտիների:

Չվերթները հիմնականում դադարեցվել են արևմտյան և կենտրոնական նահանգներում, ինչպես նաև Թեհրանի շրջանում: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ