Գեներալ Մուսավի. Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերն արագորեն վերականգնում են հրթիռների պաշարները
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Մաջիդ Մուսավին հայտարարել է, որ իր զորքերն արագորեն վերականգնում են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պաշարները՝ ընդգծելով զինադադարի ընթացքում բարձր գործառնական պատրաստվածությունը, հայտնում է Tasnim-ը։
Ըստ բրիգադի գեներալ Մուսավիի, հրադադարի ժամանակահատվածում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքների համալրման տեմպերը նույնիսկ գերազանցել են նախապատերազմյան մակարդակը։
«Զինադադարի ընթացքում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքների թարմացման ու լիցքավորման մեր արագությունն ավելի բարձր է, քան նախքան պատերազմը։ Մենք տեղեկություններ ունենք, որ թշնամին ի վիճակի չէ իր համար նման պայմաններ ստեղծել և ստիպված է զինամթերքն աշխարհի մյուս ծայրից հասցնել «կաթիլային» եղանակով»,- ասել է գեներալը։
Ըստ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարի, ԱՄՆ-ն և Իսրայելը «պարտվել են նաև պատերազմի այս փուլում»։
«Նրանք կորցրել են (Հորմուզի) նեղուցը, ինչպես նաև Լիբանանն ու ողջ տարածաշրջանը»,- հավելել է նա։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































