Էմիրություններում քննարկում են փակել երկրի ամերիկյան ռազմաբազաները
Արաբական Միացյալ Էմիրությունները այլևս կարիք չունեն Միացյալ Նահանգների պաշտպանությանը:
Այս մասին նշել է ԱՄԷ նախագահի նախկին խորհրդական և այժմ մեկնաբան և վերլուծաբան Աբդուլխալեք Աբդուլլահի։
Ռոյթերս գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ իրանական ագրեսիայի ժամանակ մենք ապացուցեցինք, որ ունակ ենք բավարար կերպով պաշտպանվել:
Աբդուլլահը կարծում է, որ այժմ կարևոր է, որ Էմիրությունները ձեռք բերի միայն Ամերիկայի ունեցած լավագույն և ամենաժամանակակից զենքերը:
«Հետևաբար, ժամանակն է քննարկել ամերիկյան բազաների փակման հարցը, քանի որ դրանք պարտավորություն են, այլ ոչ թե ռազմավարական քայլ», - կարծում է էմիրաթցի վերլուծաբանը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































