Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կլինի ԱՄՆ պատվիրակության կազմում Իսրայելի և Լիբանանի միջև առաջիկա ուղիղ բանակցություններին:

Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի խոսնակին։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան և Պետդեպարտամենտի խորհրդական Մայքլ Նիդհեմը նույնպես կմասնակցեն ապրիլի 23-ին, հինգշաբթի, Վաշինգտոնում, Պետդեպարտամենտում նախատեսված բանակցություններին։

Ինչպես նախորդ փուլում, Իսրայելը և Լիբանանը կներկայացվեն ԱՄՆ-ում իրենց դեսպանների կողմից։ Սա դեսպանների միջև բանակցությունների երկրորդ փուլը կլինի վերջին երկու շաբաթվա ընթացքում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ