Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ադրբեջանական կողմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Նրանց միակցված ու կեղծ խոսույթի համաձայն՝ մեր եկեղեցին դեմ է գնում «խաղաղությանը»։ Իսկ իրենց համակցված ու վտանգավոր քայլերի համաձայն՝ «խաղաղությունը» դա եկեղեցիներ քանդելն է․ մեկը քանդում է, մյուսը դա օրինաչափ ու նորմալ է դարձնում։

Թվացյալ ու կեղծ քրիստոնյայի մեջ Հայ առաքելական եկեղեցու ոչնչացումը ոչ մի էմոցիա առաջ չի բերում։ Ուրեմն այսպես՝ եկեղեցին դեմ է խաղաղությանը, իսկ եկեղեցի քանդելը խաղաղության նշան է՝ համաձայն Ալիևի մարդու հակատրամաբանական «տրամաբանության»...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ