Հրաձգության մեջ կասկածվողը խոստովանել է, որ ցանկացել է սպանել Թրամփի վարչակազմի անդամներին
Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողը՝ Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Ալենը, խոստովանել է, որ ցանկացել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամներին, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի տեղեկություններով, միջադեպի ժամանակ առնվազն հինգից ութ կրակոց է արձակվել։ Գիշերային մամուլի ասուլիսի ժամանակ Կոլումբիայի շրջանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ջեֆ Քերոլը հայտնել է, որ կասկածյալը զինված է եղել որսորդական հրացանով, ատրճանակ-գնդացրով և մի քանի դանակով, երբ փորձել է հարձակվել Washington Hilton հյուրանոցի մուտքի մոտ տեղակայված անցակետի վրա։
Իրավապահ մարմինները հայտնել են նաև, որ կասկածյալը վնասվածքներ չի ստացել, և նրան հոսպիտալացրել են առողջական վիճակը գնահատելու համար։
Միջադեպի հետևանքով վիրավորվել է Գաղտնի ծառայության մեկ սպա, սակայն նրան պաշտպանել է զրահաբաճկոնը, և ակնկալվում է, որ նա շուտով կապաքինվի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանիա Թրամփը և ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հրաձգության պատճառով շտապ տարհանվել էին թղթակիցների ընթրիքից։
Կասկածյալը ձերբակալված է և գտնվում է հիվանդանոցում։ Նրան մեղադրանք է առաջադրվել, և երկուշաբթի օրը նա կկանգնի դատարանի առաջ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































