ԵԹԵ ԴՈՒ ԱՌԱՋԻՆ 5 ՎԱՅՐԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԵՍ, ԱՊԱ ՔԵԶ ՉԵՆ ՆԱՅԵԼՈՒ. Լավով «լեկցիա» համայն ընդդիմությանը: Ֆեյսբուքյան էջում, գրել է Ռուբեն Մխիթարյանն ու հավելել․

«1927 թվականին կինոյում հայտնվեց ձայնը և նախկինում էկրանին միայն հազվադեպ տիտրային ռեպլիկներին եկավ փոխարինելու ձայնային բովանդակային էմոցիան: Այդ պահից սկսած մեկնարկեց համր կինոյի գիգանտների կարիերայի ավարտի հետհաշվարկը, քանի որ միմիկայի և ժեստիկուլյացիայի չափազանցված արվեստին եկել էր փոխարինելու դրամատիկ, տրագիկ, կամ հումորային միջուկ ունեցող բառը: Ցավոք դա դարձավ համր կինոյի հանճար Չարլի Չապլինի կարիերայի մայրամուտի սկիզբը: Չապլինի մեծագույն տաղանդը չէր հարմարվում նոր կանոններին և առաջին անգամ նա ձայն օգտագործեց «Մեծն բռնապետը» ֆիլմում, քանզի հասկացավ, որ կան թեմաներ (օրինակ՝ քաղաքականությունը), որոնք հնարավոր չէ ամբողջությամբ արտահայտել միայն շարժումներով: Չապլինի վերջին ֆիլմը, որի մեջ նկարահանվում էր հանճարեղ Մարլոն Բրանդոն ամբողջությամբ տապալվեց, քանի որ ռեժիսոր Չապլինը նկարահանում էր 30-40ականների ոճով, իսկ հանդիսատեսն ու ժամանակը դարձել էին ավելի արագ ու ռեալիստիկ:

Մեր օրերում կինոն, մեդիան, սոց.ցանցերը և լրատվությունը աշխատում են միևնույն սկզբունքով. ԵԹԵ ԴՈՒ ԱՌԱՋԻՆ 5 ՎԱՅՐԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԵՍ, ԱՊԱ ՔԵԶ ՉԵՆ ՆԱՅԵԼՈՒ:

Դա կոչվում է ՀՈՒԿ (կեռ, крючок). Դա ամենասկզբից այն պատկերը կամ խոսքն է, որը սմարտֆոնային սքրոլի աշխարհում ստիպում է, որ հանդիսատեսի բութ մատը քո կոնտենտը չթերթի: Սառած հայացք, հիստերիկ ծիծաղ, պրովոկացիա, կամ ինտրիգ պարունակող խոսք, անսպասելի ժեստ, կամ երաժշտություն, պայթյուն, ջրհեղեղ, բաց կուրծք, կրակոց, կռիվ... Ցանկը անվերջ կարելի է թվարկել, թե ինչը կարող է առաջին 5 վայրկյանների ընթացքում դառնա ՀՈՒԿ ուշադրություն գրավող նյութի համար:

Իսկ ի՞նչ եք անում դուք:

ՊՈԴՔԱՍՏ:  Պոդքաստ утром, Պոդքաստ днём, а вечером հարցազրույց, որը նույն պոդքաստն է, ուղղակի խաղողի թփով փաթաթում եք, որ չջոգենք: Ձեր առաջնորդներն ու դուք հայտնվում եք սքրոլի աշխարհում միայն երբ ձեր կողմնակիցներին բռնում են, դա էլ շնորհիվ իշխանական քարոզիչների, որոնք օգտագործում են այդ նյութերը ձեր դեմ պայքարում:

Մնացած բոլոր դեպքերում դուք չհասցնողի, հին ու չաշխատող բաներ անողի, սեփական կոմֆորտը և ԳԵՐինտելեկտուալ առավելությունն ու ճաշակը մատուցողի դերում եք, ինչը հավատացեք՝ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ: Դուք անհետաքրքիր եք, տղաներ և աղջիկներ: Հարգելի ընդդիմադիր առաջնորդներ, ձեր ամեն մի որոշմանը ծափահարող ձեր թիմակիցները վախենում են ձեզ ասեն, որ դուք ՀԻՆ բաներեք խոսում ՀԻՆ մատուցմամբ, ՀԻՆ դեմքով, ՀԻՆ անեկդոտներով և ՀԻՆ լոզունգներով: Դուք հետաքրքիր ու մրցունակ չեք սքրոլի աշխարհում: Դուք անդադար չհասցնողի և պատասխանողի դերում եք, այլ ոչ թե օրակարգ ու թրենդ թելադրողի:

Աշխարհում ընդդիմությունը ագիտացիոն դաշտում միշտ տարբերվել է իշխանությունից իր չափազանց լկստվածությամբ, ռիսկով, на грани фола քարոզչական ակցիաներով, հոլովակներով, երգերով, դեմարշերով, ՇՈՒԽՈՒՌՈՎ, իսկ իշխանությունը գործել է ավելի զուսպ:

Դուք ակնհայտորեն տեղերը շփոթել եք: Նիկոլը շարունակում է իրեն պահել ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ պես, իսկ դուք ձեր «ծանր տեղը չեք թեթևացնում» ու պահում եք ձեզ իշխանության պես:

ՍՄԵՇՆՈ, գոսպոդա: Ուշքի եկեք: Էս պահին ոչ Նիկոլը, ոչ դուք չունեք երիտասարդություն, որը ընտրություններին կարող է ստեղծել վճռորոշ տարբերությունը:

Այսօր այսքանը:))

Ձեզ մաղթում եմ լավ օր, իսկ ցիլոյին ստամոքսի խանգարում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ