Իշխանականներն արդեն մի քանի օր շարունակ հերթական տրյուկն են գործի դրել՝ լայվերի և հայտարարությունների միջոցով սպառնալով, թե Ռուսաստանից և այլ երկրներից հունիսին Հայաստան եկողները, ովքեր ընտրություններին մասնակցելու նպատակով են գալիս, կարող են հայտնվել իրավական ճնշման տակ՝ իբր ընտրակաշառք ստանալու կասկածով։

Զավեշտն այստեղ այն է, որ նույնիսկ աշխարհի ամենահզոր հետախուզական համակարգերը, կլինի դա ամերիկյան, իսրայելական, բրիտանական կամ ռուսական, նման ռեսուրս չունեն, որ տասնյակ հազարավոր մարդկանց վերահսկեն և ապացուցեն՝ ՝ արդյոք նրանք այլ երկրի տարածքում ընտրակաշառք վերցրել են, թե ոչ։ Էլ ուր մնաց՝ այսօրվա մեր աթոռապաշտպան ուժային կառույցները դա կարողանան անել...

Այսինքն, կարճ ասած, հայտարարվում է, որ «գործ են կարվելու» բոլոր նրանց վրա, ովքեր նպատակային գալու են մասնակցելու ընտրություններին:

Իսկ իրական հարցն այլ է: Ինչո՞ւ են նման մեթոդներով փորձում վախեցնել թե՛ դրսում, թե՛ ներսում գտնվող հայերին։ Պատասխանը պարզ է՝ վախի և ճնշման միջոցով փորձում են սահմանափակել մարդկանց ազատ կամարտահայտությունը, խոչընդոտել նրանց մասնակցությունն ընտրություններին և ձևավորել վերահսկելի միջավայր, իհարկե՝ արտաքին կառույցների լուռ համաձայնությամբ։

Ու պարզ է, որ նման տեռորի, ահաբեկությունների ու ընդհանրապես, այս ամենի գինն էլ վերջում ոչ թե քպականներն են վճարելու, այլ հայ ժողովուրդը՝ իր գրպանի և տարածքների հաշվին...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ