Մահաբերը փորձում է համոզել, որ եթե ինքը չվերարտադրվի, ապա կլինի պատերազմ։

Փորձենք այդ թեզի ռացիոնալ իմաստը հասկանալ։

Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին.

- Արցախը հայաթափվել է,

- Մահաբերի կառավարությունը միջազգայնորեն պաշտոնապես ճանաչել է այդ փաստը,

- Արցախի ղեկավարները Բաքվում դատվել են,

- Պատերազմի բազմաթիվ հրամանատարներ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի պահանջով կուլիսներում ձեռք բերված պայմանավորվածությունների, արդեն Հայաստանի կալանավայրերում են։

- Հայաստանի տարածքից, որպես ռազմատուգանք, լրացուցիչ տարածքներ են վերցրել,

- Սյունիքի միջանցքն ԱՄՆ միջնորդությամբ հանձնվել է։

- Ընդդիմադիր ուժերը հասկանալով, թե ինչ ծուղակում է հայտնվել Հայաստանը, որևէ ռադիկալ պահանջներ առաջ չեն քաշում, եւ նույնպես խաղաղության ծրագրով են հանդես գալիս։

Հարց. էլ ինչ պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը, որը կարող է պատերազմի հանգեցնել։ Պարզ է, որ Սահմանադրության փոփոխությունն ընդամենը պատրվակ է այլ նպատակների համար։

Այսքանից հետո նոր այլ պահանջ կարող է նշանակել Հայաստանի պետականության փուլային լուծարումը։

Փաստորեն, Մահաբերը խոսելով խաղաղության իր ծրագրի մասին, իրականում խոսում է Հայաստանի փուլային լուծարման մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ