Մակրոնը մեզ աբորիգենների տեղ դրեց... շնասիրությունը ինքնասիրության հաշվին մի արեք. Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրել է.
«Մակրոնը մեզ աբորիգենների տեղ դրեց` ասեց, որ 8 տարի առաջ մենք էդքան չկայինք, որ իրանք Հայաստան գային..........
Նախ, ստեց` լավ էլ եկել են:
Բայց Մակրոնը փողոցային շնիկ սիրեց... և կենդանասեր մի զանգված հալվեց` ինչ պուպուշն ա Մակրոնը))))...
Հիմա Մակրոնը ասի, որ բոլոր հայ կանայք այլանդակ գեշ են, բայց փիսո սիրի` մեկ ա իրանց համար կլինի պուպուշ:
Չմտածեք ես կենդանիներին չեմ սիրում: Սիրում եմ` շատերին հարգում, շատերով հիանում...
Բայց ամեն շուն սիրողի մի աստվածացրեք: Շնասիրությունը ինքնասիրության հաշվին մի արեք:
Հետո...
Հիմա նենց ժամանակներ են, որ սաղ խառնվել ա իրար: Հիմա սկի հրապարակի ու Ավանի շները նույնը չեն»:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































