Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ակրե նահանգում ուսումնական հաստատության վրա զինված հարձակման հետևանքով զոհվել է դպրոցի երկու աշխատակից։

Այս մասին հայտնել է G1 լրատվական կայքը:

Լրատվական կայքի տվյալներով՝ վիրավորվել են մի քանի աշակերտներ և դպրոցի աշխատակիցներ։ Զոհերի ճշգրիտ թիվը և նրանց վնասվածքների ծանրությունը պարզվում է։

Ոստիկանությունը ձերբակալել է 13-ամյա հարձակվողին։

Շտապօգնության և ռազմական ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր։

Դպրոցում դասերը դադարեցվել են մինչև ուրբաթ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ