ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հակամարտությանը վերջ դնելու մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը, հաղորդում է Axios-ը: Կայքը պնդում է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը 48 ժամվա ընթացքում կարձագանքի հնարավոր համաձայնագրի հիմնական կետերին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Պարսից ծոցում մնացած նավերի ազատագրմանն ուղղված «Ազատություն» գործողության կասեցման մասին:

Նա այս մասին գրել էր Truth Social-ում:

Թրամփը իր որոշումը բացատրել է Պակիստանի և այլ երկրների խնդրանքներով:

«Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ չնայած շրջափակումը լիովին ուժի մեջ է մնում, «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու համար, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել և ստորագրվել», - գրել է Թրամփը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ