Պատերազմի սկզբից ի վեր վնասվել կամ ոչնչացվել է նվազագույնը 217 շինություն և 11 միավոր տեխնիկա
The Washington Post–ի փոխանցմամբ՝ պատերազմի սկզբից ի վեր իրանական հարվածների հետևանքով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առնվազն 15 ռազմական օբյեկտներում վնասվել կամ ոչնչացվել է նվազագույնը 217 շինություն և 11 միավոր տեխնիկա։
Խոսքը վերաբերում է անգարներին, զորանոցներին, վառելիքի պահեստներին, օդանավերին, ինչպես նաև ռադարային և կապի համակարգերին։
Նշվում է, որ վնասների իրական ծավալը զգալիորեն գերազանցում է այն, ինչ մինչ այժմ հրապարակայնորեն ընդունել է ԱՄՆ կառավարությունը։
Պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության Բահրեյնի բազային հասցված վնասը այնքան մեծ է եղել, որ մի շարք օպերացիաներ տեղափոխվել են Ֆլորիդայում գտնվող ՄակԴիլ ռազմաօդային բազա, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության շտաբը։
Ռազմական անձնակազմը, կապալառուներն ու քաղաքացիական աշխատակիցները մոտ ժամանակում դժվար թե վերադառնան այդ բազա, իսկ որոշ տարածաշրջանային բազաներ ԱՄՆ զորքերը հնարավոր է այլևս երբեք չօգտագործեն։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































