Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան
2. Ընդդիմության ճամբարում տեղի է ունեցել ամենաիսկական համախմբումը, որովհետև այն ոչ թե անձերի կամ պաշտոնների մասին է, այլ՝ սկզբունքների։ Հասարակությունը սա ֆիքսել է։
3. Ժողովուրդը, հասարակության բոլոր շերտերը համատարած ուզում են փոփոխություններ։
4. Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը։ Հայաստանի պատմության մեջ սա առաջին անգամ է։ Բացատրությունը մեկն է. իշխանությունը մեծ հաշվով ասելիք չունի, ծրագրային ոչինչ առաջարկելու չունի սեփական ժողովրդին։ Եվ ամեն ինչ անելու է՝ դիմացինների ծրագրային գործելաոճին խոչընդոտելու համար։ Պետք է չներքաշվել այս ծուղակի մեջ։
5. Սպասել «մոլդովական» սցենարին, զգուշանալ «ռումինականից»։ Չի բացառվում, որ իշխանությունը դատարանների միջոցով խոչընդոտի այս կամ այն ուժի մասնակցությանը և (կամ) ընտրությունների արդյունքում պարտվելուց հետո, փորձի չեղարկել դրանք։ Հիշենք, որ նոր ԱԺ-ն իր լիազորություններն անմիջապես չի ստանձնում։ Ուրեմն պետք է պատրաստ լինել նման զարգացումների։
6. Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը։ Սա նոնսենս է, նման բան չի լինում։ Իշխանությունը պարտվում է բոլոր սոցիալական շերտերում, պարտվում է Երևանում, մյուս քաղաքներում ու նաև գյուղերում։
7. Փաշինյանը նոր արհեստական սոցիալական խավեր է ստեղծել. նա պրեմիալիստների և ինֆոտեռորի տակ գտնվող շերտի ղեկավարն է։ Շատ կարևոր է սա հասկանալը, որ հնարավոր լինի աշխատանքի ճիշտ թիրախներ ընտրել։ Պետք է ճիշտ ձևակերպումներով խոսել պետական համակարգի հետ և համբերատար աշխատել ինֆոտեռորի դեմ։
8. Եվ ամենակարևոր սկզբունքներից մեկը. ազնիվ լինել միմյանց հետ՝ ընդդիմության ներսում, և հասարակության հետ։







































